Երկուշաբթի , 23 Փետրվարի 2026

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. դատախազություն


2025 թվականի սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ի դատավճռով՝ մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ (երկու դրվագ) և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները 2019 թվականին անցած լինելու պատճառաբանությամբ։
Դատավճռի դեմ՝ արարքների վերաորակման և վաղեմության ժամկետի կիրառման մասով, դատախազի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, իսկ պաշտպանների կողմից ներկայացվել էին բողոքներ՝ խնդրելով ճանաչել նրա անմեղությունը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում …