Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի նախկին փոխնախագահի որդուն․ ինտրիգը մեծ է

ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի նախկին փոխնախագահի որդուն․ ինտրիգը մեծ է

Mon, 13 Apr 2026 16:30:57 +0400


ԱՄՆ իշխանությունները զրկել են գրին-քարտից և ձերբակալել Իսա Հաշեմիին՝ Իրանի կանանց և ընտանեկան հարցերով նախկին փոխնախագահ Մասումե Էբտեքարի (ով պաշտոնը զբաղեցրել է 2017-ից 2021 թվականներին) որդուն: Այս մասին ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:

Նրա կինը և որդին նույնպես ձերբակալվել են: Այժմ սպասում են արտաքսման: Հայտարարության համաձայն՝ երեքն էլ ԱՄՆ են ժամանել 2014 թվականին և 2016 թվականին ստացել են գրին-քարտեր։

Նախկինում ԱՄՆ իշխանությունները չեղյալ են հայտարարել 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի զարմուհու և թոռնուհու գրին քարտերը։

ԱՄՆ կառավարությունը նաև չեղյալ է հայտարարել Իրանի դեմ ռազմական գործողության ժամանակ սպանված Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի դստեր և նրա ամուսնու օրինական մշտական ​​բնակության կարգավիճակը։ Նրանց նաև արգելվել է մուտք գործել երկիր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ

Խամենեի սպանության համար վրեժխնդիր լինելը մեր իրավունքն է․ Իրանի փոխնախագահ Tue, 07 Jul 2026 04:00:49 …