Կիրակի , 19 Հոկտեմբերի 2025

armlur.Կաթողոկոսին կալանավորելու գործընթացը սկսվել է. Կոմիտեն հարուցեց քրեական գործը

armlur.am
Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով այսօր համացանցում տարածված հոգեւորականների խոսակցությանը, հայտնեց.

«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։
Համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
Ձայնագրության բովանդակությունը այն մասին է, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:
ArmLur.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը․
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, որի շրջւանակներևում կալանավորվեց Արագածոտնի թեմի առաջնորդը, արքեպիսկոպոս Պռոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդարանի հաշվապահը: Եվ ահա համացանցում առկա ձայնագրությունը ուղարկվել Է ՀՀ քննչական կոմիտե որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում քննություն իրականացնեն:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Գարեգին Բ- ին չեզոքացնելու իրական դրդապատճառը․ Խոսի՛ր, Վեհափառ.Հայկական Ժամ

Հայկական Ժամ  Ես կրկին վերահաստատում եմ օրեր առաջ գրածս միտքը, որ եկեղեցին փրկվելու մեկ շանս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով