Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Գյումրիում վարորդական վկայականներ ստանալու պրոցեսը հսկողությունից դուրս է եկել

Գյումրիում վարորդական վկայականներ ստանալու պրոցեսը հսկողությունից դուրս է եկել

Fri, 21 Aug 2026 20:15:56 +0400


Մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ ահավոր վիճակ է տիրում Գյումրիի «ՄՌՈՒ-ի» տարածքում: Վարորդական վկայականներ ստանալու գործընթացը խայտառակ ընթացք է ստացել` տեսական քննություն հանձնելու մեքենաներն անսարք վիճակում են, եղածների մեջ չկա տեսանկարահանող սարք.

«Նախ մեքենաները, որով մենք պետք է քննություն հանձնեինք, արդեն իսկ շարված էին ՄՌՈւ-ի տարածքում, տպավորություն էր, որ մարդիկ բիզնես են անում, իսկ ավելի ահավորը` որ նույն վարորդն ամեն 15 րոպեն մեկ իր գրպան 3000 դրամ էր դնում, որի համար նախապես մեզ չեն զգուշացրել, որ այսպիսի խնդիր կա: Մեքենաներն անսարք էին եւ մեքենաների մեջ չկա տեսաձայագրող սարք, որի պատճառով չես կարող ապացուցել քո ամնեղությունը: Եթե անգամ ես վարել եմ առանց խախտումների, տեսուչը ինչ որ խախտում է արձանագրում, եւ գրում է, որ կտրվել եմ: Կամ հակառակը՝ տեսուչը կարող է գումար վերցնել քննությունը դրական նշանակելու համար, բայց քանի որ չկա տեսաձայնագրող սարք, դա չի ֆիքսվում: Իսկ մեքենայում տեսանկարահանող սարքի առկայությունը պարտադիր է, այդ խնդիրը նախապես պետք լուծեին տեսուչները», -ասաց զրուցակիցս:

Ինչ վերաբերում է 3 հազար դրամին, ապա ավտոդպրոցներից վարձված մեքենաների համար իրենք` քննություն հանձնողներն են վճարում, քանի որ Ոստիկանության Գյումրիի բաժանմունքի մեքենաներն անսարք են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ քաղաքացիություն ստանալու նոր սահմանափակումներ

ԱՄՆ քաղաքացիություն ստանալու նոր սահմանափակումներ Fri, 07 Aug 2026 18:30:56 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով