
Սիրելի լոսանջելեսահայեր,
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Լոս Անջելեսում՝ CNN հեռուստակայանի շենքի դիմաց, կկայանա բողոքի խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի, ով արդեն 8 ամիս է գտնվում է Հենդերսոնի կալանավայրում՝ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից շինծու քրեական մեղադրանքների հիման վրա՝ ենթարկվելով բարոյահոգեբանական և առողջական խոշտանգումների։
Չպե՛տք է մոռանանք, որ Վարդան Ղուկասյանը իր կյանքի ընթացքում կարևոր դեր է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և մեր քաղաքացիների խնդիրների լուծման գործում։
Վարդան Ղուկասյանի կոչով՝ անկախ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքից կամ գաղափարական տարաձայնություններից, կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիային՝ ցույց տալու մեր աջակցությունը Վարդան Ղուկասյանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող եկեղեցու հոգևոր այրերին և բոլոր քաղբանտարկյալներին։
Աշխարհասփյո՛ւռ հայություն, այսօր առավել քան երբևէ ժամանակն է համախմբվելու, բարձրացնելու մեր ձայնը և պայքարելու արդարության ու ազատության համար։
Ուրեմն՝ առաջ, դեպի միասնություն, դեպի հաղթական պայքար։
Source: USAArmenia
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր