Կիրակի , 2 Նոյեմբերի 2025

Եթե Հնդկաստանից հնդիկներե գալիս են Լոռու մարզ, ուրեմն աշխատատեղեր կան

Մարզպետաց կաստայի անդամ Արեն Մկրտչյանը գտել է երջանիկ ապրելու բանաձևը։ Եվ մեր փրկությունը կապում է ոչ թե ինչ որ Արևմուտքի, Հյուսիսի կամ թուրքական կոտրած տաշտակի հետ, այլ Հնդկաստանի։
 
Շատ զգույշ է դիրքավորվել Արենը, օրինակ՝ ինչո՞ւ գնալ Եկեղեցու դեմ, փոխարենը կարելի է Լոռիում Բրահմային կամ Բուդդային նվիրված մի երկու տաճար կառուցել և Բդեշխի հավերժական հաստիքն ապահովված է։ Իսկ եթե մի քանի գյուղից մի երկու միլիոն հնդիկ ներգաղթի, միգուցե սեփական էլեկտորատը ձևավորի և կհայտնվի նիրվանայի մեջ, էլ իր հետևից հասնող չի լինի, էլ գալ չտի Երևան հաշվետվություններ տալու, իրեն կտան։
Լավ, Արե՛ն Մկրտչյան, եթե հնդիկները Լոռու մարզում զբաղվում են գյուղատնտեսական և ճանապարհաշինական աշխատանքներով, բա լոռեցիները ի՞նչ են անում, ո՞րտեղ են և ու՞ր են արտագաղթել։
Արեգ Սավգուլյան

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

1,5 տարեկան երեխուս վրա էլ կարող է գործ հարուցեն. Դիանա Գասպարյանի ամուսին

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա ամուսինը՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով