Երկուշաբթի , 10 Նոյեմբերի 2025

Թուրք լրագրողը հաճոյախոսել է Արարատ Միրզոյանին՝ բացահայտելով նրա մասին ճշմարտությունը


Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում դրան ներկա թուրք լրագրողը, գովաբանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է.«Երբ Դուք պատասխանում էիք հարցին, որը վերաբերում էր Եվրամիությանն ու մյուս կազմակերպություններին միաժամանակ անդամակցելուն, լսելով ձեզ՝ ինձ թվում էր՝ խոսում է Թուրքիայի արտգործնախարարը: Բայց ողջունում եմ ձեզ, ձեր մուտքն այն պետությունների ակումբ, որոնք ողջունում են այս ռեգիոնալ հավասարակշռությունը»:
Թուրք լրագրողի հայտարարությունը չափազանց խոսուն է, որ նաև իր խորքում սիմվոլիզմ է պարունակում: Արարատ Միրզոյանին թերևս անհնար է լինում տարբերել իր թուրք պաշտոնակցից բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է թուրքական շահին կամ աշխարհայացքին: Թուրք լրագրողն էլ է, փաստորեն, արձանագրում, որ Միրզոյանի հայտարարոթյունները տեղավորվում են թուրքական քաղաքականության ծիրում, ինչը վկայում է այն մասին, որ թուրքերին ամեն կերպ հաճոյանալու վերաբերյալ իշխանությունների հասցեին ընդդիմության կողմից հնչեցվող մեղադրանքները բնավ մերկապանարոց չեն, և իսկապես Հայաստանում իշխում է մի խմբակ, որի բուն նպատակը Հայաստանը թուրքական շահերի ծիրում տեղավորելն է, ախարհի ու երևութների վերաբերյալ ընկալումների նույնացումն է:
Թուրք լրագրողն արդարև չունի Միրզոյանով չհիանալու առիթ: ՔՊ-ն սեփական ժողովրդի շահերի հաշվին բացում է տարածաշրջանի դռները թյուրքական աշխարհի առաջ՝ թքած ունենալով Հայաստանի ապագայի, ինքնուրույնության կորստի ու ձևական միավոր դառնալու հեռանկարի վրա: Դժվար թե որևէ թուրք նախարար իր երկրի համար ավելին արած լինի, քան Արարատ Միրզոյանն է այսօր անում թուրքերի համար:
Ալեքսանդր Գրիգորյան


Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հիմա հայ ժողովուրդը թրքամե՞տ է, թե՞ ադրբեջանամետ. եթե լուռ են, ձեն չեն հանում, ուրեմն` երկուսն էլ միասին

Ասում են` ձվածեղի խաթեր, թավայի պոչից կպաչեն, բայց այդքան շատ պաչել կլինի՞…  Այն թուրք լրագրողները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով