Ձերբակալել են «Հաղթանակ» դաշինքի անդամներին և կողմնակիցներին
«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Հաղթանակ» դաշինքի անդամների և կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է։
Մի շարք անձանց գաղտնալսել են, և մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են և կապ չունեն նախընտրական գործընթացների հետ:
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկությունը ոչ՛ հաստատեց, ոչ՛ հերքեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է: «Կատարվում են գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խուզարկվել են նաև դաշինքի ավագանու անդամներ
Կարեն Գևորգյանի,
Արմեն Դավթյանի,
Մայիս Մելքոնյանի,
Տիգրան Գևորգյանի տները։
Տեղեկություններ կային, որ իրավապահները պատրաստվում են մուտք գործել նաև դաշինքի ղեկավար՝ Սևակ Խաչատրյանի տուն։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող քրեական վարույթների շրջանակում իրականացվում են ապացուցողական գործողություններ։
Մենք նաև գրել էինք, որ իշխանությունը, փաստորեն, այդքան էլ հաշտ չէ ընտրության արդյունքների հետ, ու մտադիր է հատիկ առ հատիկ գնալ ընդդիմադիրների և նրանց սատարողների հետևից: Սա 2026թ.-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանք է: Փաստացի Սևակ Խաչատրյանի ստացած ձայները հուսահատության մեջ է գցել իշխող ուժին:
Լիա Սարգսյան
Source: USAArmenia
Նիկոլիզմի «ֆենոմենը». հակաժողովրդավարության «հաղթարշավը» կանխելու փորձ Tue, 07 Apr 2026 17:45:35 +0400 2020թ. 44-օրյա պատերազմում…
Հրաձգության հետեւանքով ռեփեր է վիրավորվել Tue, 07 Apr 2026 17:30:22 +0400 Ամերիկացի ռեփեր Offset-ը, իրական…
Տավուշում հանրակրթական 18 դպրոց փայտով է ջեռուցվում Tue, 07 Apr 2026 17:25:33 +0400 Տավուշի մարզպետի…
Աննորմալ մտածողության դրսեւորումը Tue, 07 Apr 2026 17:15:07 +0400 Այս կիրակի ԵՄ անդամ Հունգարիայում խորհրդարանական…
ԱԳԼՃԿ-ում գազի բալոնի պայթյունից վիրավոր կա Tue, 07 Apr 2026 17:03:36 +0400 Ապրիլի 6-ի երեկոյան…
Թրամփը հաշտությու՞ն է խնդրում Իրանից․ ուշագրավ մանրամասներ Tue, 07 Apr 2026 17:00:55 +0400 ԱՄՆ նախագահ…