«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, ուղերձ է հղել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Հայաստանում ընթացող, իր խոսքով՝ «հակաիրավական ու հակաժողովրդավարական գործընթացներին»։ Տեսաուղերձի սկավառակն ու տեքստը AntiFake.am-ը պատրաստվում է հանձնել ԵՄ գրասենյակին։
Առաքելյանը նշել է, որ ամուսինը արդեն երկրորդ անգամ է կալանավորվում իշխանություններին քննադատելու համար, իսկ վերջին ձերբակալությունն իրականացվել է ԱԱԾ հատուկ ստորաբաժանման կողմից՝ իրենց տան խուզարկությամբ, երեխաների ներկայությամբ։ Նա նաեւ ընդգծել է, որ իշխանությունների թիրախում է հայտնվել ոչ միայն Սամսոնյանը, այլեւ AntiFake.am հարթակը, որի ամբողջ տեխնիկան առգրավվել է։
Ուղերձում նա հայտարարել է, որ Սամսոնյանի կալանավորումը «բացառապես քաղաքական դրդապատճառներով» է՝ հիշեցնելով ԵԽԽՎ 1900 բանաձեւի այն չափանիշները, որոնց համաձայն, ըստ իրեն, ամուսինը համապատասխանում է «քաղբանտարկյալ» կարգավիճակին։ Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի բանտերում եւ վերահսկողության տակ, իր խոսքով, «վաթսունից ավելի քաղաքական հետապնդման ենթարկված անձինք» կան։
Առաքելյանը ԵՄ դեսպանին մեղադրել է լռության համար՝ նշելով, որ այդ լռությունը «օրվա իշխանություններին աջակցելու գործիք է դարձել»։ Նա պահանջել է դեսպանից արձագանք կամ անձնական հանդիպում՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia
Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերու՞մ է Mon, 24 Aug 2026 22:00:44…
Միկրոավտոբուսի ուղեվարձն էլ թանկացավ Mon, 24 Aug 2026 21:45:52 +0400 Նոյեմբերյան-Երևան և հակառակ ուղությամբ գործող…
Եթե Սուրեն Պապիկյանը համաձայն չէ Փաշինյանի հետ, ապա պաշտոնում անելիք չունի Mon, 24 Aug 2026…
Կրեմլի կոշտ պատասխանը Փաշինյանին չուշացավ Mon, 24 Aug 2026 21:30:13 +0400 Եթե Երևանին այլևս պետք…
Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել Mon, 24 Aug 2026 21:15:32 +0400 «Հանրային դաշինք» քաղաքացիական…
Շիզոֆրենիկ և սատանայական․ Մեդվեդևը՝ Փաշինյանի մասին Mon, 24 Aug 2026 21:12:24 +0400 Հայաստանը «երբեք չի…