Երեկ կյանքիս 67 տարին լրացավ. Նատաշա Պողոսյան

Երեկ կյանքիս 67 տարին լրացավ։ Երբ պիտի ապրեի, զգացի, որ մեծացել եմ։ Ու հարցրի ճակատագրին.

– Եթե աշխարհից հեռանայի, կկարողանայի՞ ինձ հետ տանել մարդկային այն բոլոր մեղքերը, որ օր օրի հոգիներ են ծանրացնում։
Անպատասխան մնաց խոսքս։ Մտովի թերթեցի էջեր մի ամբողջ կյանքի, անցա դարուփոսերով, կանգնեցի ինձ ծանոթ բարձունքին, որ խաղաղ ապրելու ուղերձ կարդամ մարդկությանը։
Եվ տեսա, որ մենակ չեմ։ Ինձ գտան ֆբ ընկերներս, բարեկամներս, մտերիմներս, բոլոր հարազատներս, որ կողքիս էին կամ հեռվում, որ համբույրներով էր թե գրկախառնությամբ, զանգով էր, թե ձայնային հաղորդագրությամբ, մտերմիկ խոսքով էր, թե ծաղկաբույլերով, կատակներով էր, թե անձնական նամակներով… Անգամ` համատեղ նկարներով, նույնիսկ` տարբեր տարիների իմ նկարների ծննդյան օրվա ձևավորումով։
Գիտեմ, որ ձեզանից շատերը ելք էին փնտրում, որ ինձ հասցնեն իրենց սրտաբուխ խոսքը` հարազատական զգացողությամբ, սիրալիր ապրումներով, բարի օրհնություններով…
Հայացքս ընդգրկեց շատերիդ, երևակայորեն բարի տարեդարձի «շուրջպարի» տարաք ինձ։
Շնորհակալ եմ շատ, ամենքիդ հանդեպ սիրտս լցված է երախտիքով, ջերմությամբ, խորին ակնածանքով, սիրելինե՛րս։
Նատաշա Պողոսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան

Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Sun, 12 Apr 2026 13:45:49 +0400 «Մի…

12 րոպե ago

Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին

Ջրառատում հրաժեշտ են տալիս վթարից կյանքից հեռացած ընտանիքի 4 անդամներին Sun, 12 Apr 2026 13:33:13…

25 րոպե ago

Կանադան պատերազմի է նախապատրաստվում

Կանադան պատերազմի է նախապատրաստվում Sun, 12 Apr 2026 13:30:56 +0400 Կանադան պատրաստվում է վերազինման այնպիսի…

27 րոպե ago

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից

Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից Sun, 12 Apr 2026 13:15:28 +0400 Ապրիլի…

43 րոպե ago

Մահացել է բրիտանացի դերասան Ջոն Նոլանը

Մահացել է բրիտանացի դերասան Ջոն Նոլանը Sun, 12 Apr 2026 13:00:53 +0400 Մահացել է բրիտանացի…

57 րոպե ago

Ուղիղ․ «Թողեք հանգիստ աղոթենք եկեղեցում»

Ուղիղ․ «Թողեք հանգիստ աղոթենք եկեղեցում» Sun, 12 Apr 2026 12:47:49 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago