Երեքշաբթի , 17 Մարտի 2026

Դատախազը դատարան է հանձնել 2009-2014թթ ընթացքում ԵՄ–ից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը


Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 միլիոն դրամ:
Հ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:
2025 թվականի դեկտեմբերի 9-ին դատախազը հաստատել է Հ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ Կայա Կալասին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավորներ Կայա Կալասին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Thu, 12 …