Նախկին ոստիկանապետը գողակա՞ն է դարձել.Կարեն Հեքիմյան

Երբեմն մամուլում շրջանառվում է նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովայի անունը:

Ընդ որում, այն շրջանառվում է բացառապես մեկ այլ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ փոխկապակցված: Գասպարյան Վովան կամ վերջինիս փաստաբանը հասարակությանը ժամանակ առ ժամանակ «հիշեցնում են», որ 2018-19 թթ. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Գասպարյան Վովայի չարաշահումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն: Վալերի Օսիպյանն էլ պարբերաբար հրապարակավ հերքում է Գասպարյան Վովայի «հիշեցումները»:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Գասպարյան Վովան:
Ի՞նչ տարբերություն թե ով է «հաղորդում ներկայացրել» նրա դեմ:
Ի վերջո, Գասպարյան Վովան ինչ-որ չարաշահում կատարե՞լ է, թե՞ չի կատարել: Դա է կարևորը և դա է հետաքրքրում հասարակությանը: Իսկ, թե ով է «հաղորդում» ներկայացրել, այլ հարց է: Սովորաբար` նման հարցը քրեական ենթամշակույթի ոլորտից է: Եվ այն տեղին է միայն այն դեպքում, եթե Գասպարյան Վովան գողական է դարձել:
Չեմ կարծում, որ հայ հասարակությունը քրեական ենթամշակույթի սիրահար է: Հետևաբար` հայ հասարակությանն ավելի շատ հետաքրքրում են այլ հարցեր: Օրինակ` ինչու՞ Գասպարյան Վովան Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնաց մոմ վառելու, իսկ Փաշինյան Նիկոլի հետ չգնաց:
Ինչևէ:
2013 թվականի ապրիլի 13-ին, դիմելով գյումրեցի պատգամավոր Գրիգորյան Մարտունին, Գասպարյան Վովան հեգնեց` «Դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական»:
Այժմ, առանց հեգնելու` պարոն Գասպարյան, Դուք ոստիկա՞ն եք, թե՞ գողական:
Կարեն Հեքիմյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

1 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

2 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

2 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

2 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

2 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

2 ժամ ago