Չորեքշաբթի , 4 Փետրվարի 2026

Ինչո՞ւ են ձերբակալել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալին․ ի՞նչ կապ ունի Վարդան Հարությունյանը․ մանրամասներ

Armlur.am-ին հասած լուրերով՝ Վախթանգ Միրումյանին ձերբակալել են ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կալանավորվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ Նրան իրավապահները մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։
Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թ․ քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։ Ստացվում է՝ յոթ տարի անց իրավապահները որոշել են նույն կարճված գործի տվյալներով առանձին քրեական գործ հարուցել և հետապնդում իրականացնել։
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ. ARMLUR

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ …