Հինգշաբթի , 2 Ապրիլի 2026

Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ

Փետրվարի 11-ին, կայացել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։

Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։
Փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պուտինն անդրադարձավ Ղարաբաղի հարցին և Սամվել Կարապետյանի ձերբակալությանը

Պուտինն անդրադարձավ Ղարաբաղի հարցին և Սամվել Կարապետյանի ձերբակալությանը Wed, 01 Apr 2026 19:06:29 +0400 Մոսկվայում …