Անսպասելի շրջադարձ․ ԱՄՆ-ն չի՞ հարվածի Իրանին

Անսպասելի շրջադարձ․ ԱՄՆ-ն չի՞ հարվածի Իրանին

Fri, 27 Feb 2026 11:30:38 +0400


Ամերիկյան պատվիրակության անդամները Ժնևում Իրանի հետ անուղղակի բանակցությունների երրորդ փուլի արդյունքները «դրական» են անվանել, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

«Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց. Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները դրական էին», – գրել է նա X-ում։

Ավելի վաղ, աղբյուրին հղում անելով, Ռավիդը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը և ձեռնարկատեր, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները «հիասթափված» են Ժնևում բանակցությունների առավոտյան հատվածում իրանական պատվիրակության կողմից արված հայտարարություններից։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ներկայիս փուլը անվանել է «ամենալուրջներից մեկը»։ Նրա խոսքով՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունները Ժնևում «նշանակալի առաջընթաց» են գրանցել և սկսել են քննարկել ապագա համաձայնագրի տարրերը։

Իրանական և ամերիկյան տեխնիկական թիմերը խորհրդակցություններ կսկսեն երկուշաբթի՝ Վիեննայում, իսկ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց, ասել է Արաղչին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բարձրացել են «Սուրբ Հովհաննես» ու չեն կարողացել իջնել

Բարձրացել են «Սուրբ Հովհաննես» ու չեն կարողացել իջնել Fri, 27 Feb 2026 13:21:26 +0400 Լոռու…

10 րոպե ago

Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․

Բա մեզանից ե՞րբ եք բաժանվելու, ե՞րբ ենք ձեզանից պրծնելու․․․ Fri, 27 Feb 2026 13:15:11 +0400…

16 րոպե ago

Քանի՞ տոկոսն է վստահում Պուտինին

Քանի՞ տոկոսն է վստահում Պուտինին Fri, 27 Feb 2026 13:00:33 +0400 Ռուսաստանցիների մեծամասնությունը (72,9%) հավանություն…

31 րոպե ago

«Հրապարակ». Աղստեւ գետ աղբ նետելու համար՝ տուգանք

«Հրապարակ». Աղստեւ գետ աղբ նետելու համար՝ տուգանք Fri, 27 Feb 2026 12:45:30 +0400 Տավուշի մարզկենտրոն…

46 րոպե ago

Մադուրոն պահանջում է դադարեցնել իր դեմ գործը

Մադուրոն պահանջում է դադարեցնել իր դեմ գործը Fri, 27 Feb 2026 12:30:59 +0400 Ամերիկացիների կողմից…

1 ժամ ago

Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի Սարգսյան

Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․…

1 ժամ ago