Երբ ձեզ պատմեն հակահայկական նենգ հեքիաթներ, պարզապես հիշեք սա

Երբ ձեզ պատմեն հակահայկական նենգ հեքիաթներ, պարզապես հիշեք սա

Fri, 27 Feb 2026 11:20:10 +0400


Այսօր Սումգայիթում տեղի ունեցած հայերի կոտորածի և ջարդերի տարելիցն է։

Հիշեցնեմ նրանց, ովքեր, շնչելով ադրբեջանական բենզինի գոլորշիները, որոշել են մոռանալ, որ 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթում գազազած ադրբեջանցիների ամբոխը ողջ-ողջ այրում էր,հոշոտում էր, մետաղական ձողերով դաժանաբար ծեծում և սպանում էր հայ տղամարդկանց, կանանց, ծերերին ու երեխաներին։
Սպանում էին միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։

Իսկ բոլոր նրանց, ովքեր «ադրբեջանցիների հետ առևտուրը» ներկայացնում են որպես խաղաղության երաշխիք, հիշեցնեմ, որ սումգայիթցի հայերը ոչ միայն ադրբեջանական բենզին էին գնում, այլ տասնյակ տարիներ ապրում էին իրենց ապագա մարդասպանների կողքին՝ որպես հարևաններ ու ընկերներ։ Ինչպես տեսնում եք, դա չկանգնեցրեց ադրբեջանցիներին։
Ավելին ասեմ՝ սումգայիթցի հայերի ձեռքերում նույնիսկ նույն անձնագրերն էին, ինչ ադրբեջանցիների մոտ։

Այնուհետև սկսվեցին ջարդերը Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) և Մարաղայում, հետո սկսեցին ռմբակոծել խաղաղ Ստեփանակերտը և այլն։

Իսկ գիտե՞ք՝ ինչու դա հնարավոր դարձավ։ Որովհետև փլուզվող Խորհրդային Միությունում այլևս չէին գործում երկրի քաղաքացիների երաշխավորված պաշտպանության մեխանիզմները։

Ուստի, երբ ձեզ պատմեն հակահայկական նենգ հեքիաթներ այն մասին, թե իբր պարզապես «խաղաղության պայմանագիր» ստորագրելով՝ առանց իրական երաշխիքների մեխանիզմների, և մարդասպանների ու ավազակների մոտից բենզին գնելով հնարավոր է հասնել խաղաղության, պարզապես հիշեք սպանված ու խոշտանգված սումգայիթցի, բաքվեցի, կիրովաբադցի հայերին։
Միայն «Առաջարկ Հայաստանին» դոկտրինի ներքո ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ խաղաղության կոնցեպտը կարող է բերել իրական խաղաղություն, այլ ոչ թե այն խաղաղության «մոդելը», որը իրականացնում են իշխանությունները։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում

«Մահացածի մասին կամ լավը, կամ՝ ոչինչ»․ Ամասիայում ընտրություններից առաջ անցյալի հաշիվներն են պարզում Thu, 26…

16 րոպե ago

Ֆուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթը

Ֆուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթը Thu, 26 Nov 2026 21:30:23 +0400 Թուրքական…

32 րոպե ago

Ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն

Ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն Thu, 26 Nov 2026 21:15:19 +0400 ՆԳՆ…

47 րոպե ago

Ո՞րն էր կալանքը երկարաձգելու պատճառը

Ո՞րն էր կալանքը երկարաձգելու պատճառը Thu, 26 Nov 2026 21:10:24 +0400 Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի…

52 րոպե ago

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Thu, 26 Nov 2026 21:09:26…

53 րոպե ago

Ազգային հիշողությունը քարի լեզվով վերարտադրողը

Ազգային հիշողությունը քարի լեզվով վերարտադրողը Thu, 26 Nov 2026 21:00:44 +0400 Ֆիլադելֆիայի արվեստների թանգարանի հյուսիսային…

1 ժամ ago