Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Թրամփը խառնվել է ադրբեջանցի ուսանողի գործին

Թրամփը խառնվել է ադրբեջանցի ուսանողի գործին

Fri, 27 Feb 2026 13:30:24 +0400


Դաշնային միգրացիոն գործակալները ձերբակալել են ադրբեջանցի ուսանողուհի Էլմինա Աղաևային Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տարածքում: Համալսարանի պաշտոնյաների խոսքով՝ գործակալները բնակելի շենք են մտել կեղծ անվամբ և առանց օրդերի, սակայն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը պահպանել է ձերբակալման օրինականությունը։

Հաղորդումների համաձայն՝ հարցը անմիջականորեն քննարկվել է Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև: Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից և հաջորդած հեռախոսազրույցից հետո որոշում է կայացվել ազատ արձակել Աղաևային, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Երիտասարդ աղջիկը, որը սովորում է քաղաքագիտություն և նյարդաբանություն, սոցիալական ցանցերում հայտնել է, որ ինքը անվտանգ է: Նրա ուսանողական վիզան չեղարկվել է 2016 թվականին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով