Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Պատրաստ ենք մեր ներուժը դնել «Առաջարկ Հայաստանի» նախագծի հաղթանակի համար․ «Միասին» շարժում

Պատրաստ ենք մեր ներուժը դնել «Առաջարկ Հայաստանի» նախագծի հաղթանակի համար․ «Միասին» շարժում

Fri, 27 Feb 2026 13:22:34 +0400


Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հրապարակեց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ Երաշխավորված խաղաղություն։
Ակնհայտ է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին արդեն հաջողվում է ապահովել լայն համախմբում և իրապես դառնալ պետական, քաղաքական, մասնագիտական մտքի «Նոյյան տապան»։
Երաշխավորված խաղաղությունը ցանկություն չէ։ Երաշխավորված խաղաղությունը հստակ գործողությունների ծրագիր է, որը մեր երկրի համար պետք է ապահովի կայուն զարգացման և բարգավաճման իրական հիմքեր՝ էապես բարձրացնելով մեր պետության անվտանգության մակարդակը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Առաջարկ Հայաստանին» նախագծին։ Բարձր ենք գնահատում Գ. Ծառուկյանի՝ հանրային լայն համախմբմանն ուղղված ջանքերը։ Քաղաքական ուժերի և հոսանքների կարևորագույն նպատակն այսօր պետք է լինի կայուն և երաշխավորված խաղաղությունը։ Կորուստներից և պարտություններից, ձախողված կառավարման ծանր հետևանքներից մեծապես տուժած Հայաստանը կարող է վերստին դառնալ մեր տարածաշրջանում վստահելի գործընկեր պետություն, որը միջազգային իրավաքաղաքական երաշխիքներով, փորձված գործընկեր ու դաշնակից քաղաքական կենտրոնների հետ, նրանց երաշխիքներով կկառուցի կայուն և երկարատև խաղաղություն՝ զարգացնելով իր տնտեսական, գիտակրթական ներուժը, ռազմական պաշտպանունակությունը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր պատրաստակամությունն է հայտնում իր ստեղծագործ ու մասնագիտական ներուժն օգտագործել այս նպատակների կենսագործման համար, ծավալել լուրջ աշխատանք, իր ներուժը դնել «Առաջարկ Հայաստանին» նախագծի հաղթանակի համար։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ կապ ունի՝ ինչ են ասում Բաքվում, «կարևոր է»՝ ինչ է ասում Սուրեն Պապիկյանը

Սուրեն Պապիկյանը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանից այս օրերին հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ պնդելով՝ սովորություն չունի՝ մեկնաբանելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով