Չորեքշաբթի , 29 Ապրիլի 2026

Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար

Արդյո՞ք Փաշինյանը կկարողանար հովանավորել և կազմակերպել այդ ոչ լեգիտիմ ծեսը, եթե չլինեին պետական, իշխանական և ոստիկանական լծակները։ Վտահ եմ, որ չէր կարողան նման բան անել:
Ոչ լեգիտիմ ծեսը նոր դուռ է բացում նմանատիպ ոչ լեգիտիմ գործողությունների համար, քանի որ այն լեգիտիմության ճգնաժամի հիմք է դնում և ձևավորում է վտանգավոր և վատ ավանդույթ։
Եկեղեցիները, վանքերը և այլ սրբավայրերը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ժառանգությունն են։ Անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավական կարգավիճակից, կրոնական ծեսեր կատարելու և պատարագներ մատուցելու կանոնական իրավունքը բացառապես վերապահված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։

Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Tue, 28 Apr …