Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների

Ակտիվիստ Արթուր Չախոյանին հրավիրել են վարժական հավաքների

Fri, 27 Feb 2026 15:00:48 +0400


«Այսօր ինձ հրավիրել էին զինվորական կոմիսարիատ, որտեղ տեղեկացրին, որ իմ տվյալները ստացել են անվանական կարգով՝ ինձ 25-օրյա վարժական հավաքներին ներգրավելու նպատակով։

Ինձ լռեցնելու նպատակով իմ նկատմամբ կազմակերպվել է մահափորձ, մշտապես ապօրինի՝ առանց իրավական հիմքերի ինձ ձերբակալել են, պրո-թուրքական կուսակցության չգրանցվելու պատճառով առանց որևէ իրավական հիմքի ինձ երեք օրով կալանավորել են, հարուցել են մի շարք շինծու քրեական գործեր։ Այդ աբսուրդային և շինծու քրեական գործերից մի քանիսի շրջանակում ներկայումս դատարանում ինձ դատում են։ Իմ նկատմամբ կիրառվել են տարբեր քաղաքական ճնշումներ։ Երբ պարզ դարձավ, որ այդ միջոցներով հնարավոր չէ սահմանափակել կամ լռեցնել իմ գործունեությունը, կայացվեց որոշում ինձ ներգրավելու 25-օրյա վարժական հավաքների անմիջապես ընտրություններից առաջ՝ փորձելով սահմանափակել իմ կոռուպցիոն բացահայտումների գործունեությունը։
Բանակում չծառայածները, բանակից թռածները, կարծում են, թե հնարավոր է ինձ լռեցնել կամ վախեցնել վարժական հավաքներով։
Բանակում չծառայածների, բանակից թռածների համար դժվար է հասկանալ, որ ինձ համար իմ երկրի պաշտպանության գործին ծառայելը պատիվ է։ Այն, ինչ էլ ես հիմա անում եմ, իմ երկիրը պաշտպանում եմ ներքին թուրք թալանչիներից։

Ստացվում է` Արցախը հանձնելով, այլևս Արցախում բանակի համար զինվորի համալրման անհրաժեշտություն չկա, և ՀՀ-ում պարտադիր զինվորական երկու տարվա ծառայությունը դարձնում են 1,5 տարի։ Եռամսյա վարժական հավաքները դառնում են 25-օրյա, և այս ամենի ֆոնին, անմիջապես ընտրություններից առաջ, զինվորական կոմիսարիատը, ստացած իմ անվանական տվյալների համաձայն, ինձ ներգրավում է 25-օրյա վարժական հավաքների։ Նշեմ նաև, որ ինձ վարժական հավաքների էին հրավիրել նաև 2023 թվականի Երևանի քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, երբ հավաքները եռամսյա էին, այլ ոչ թե 25-օրյա»,- նշել է Չախոյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ում են ձերբակալել պետական դավաճանության գործով

Ում են ձերբակալել պետական դավաճանության գործով Mon, 27 Jul 2026 12:00:25 +0400 Անվտանգության դաշնային ծառայության…

5 րոպե ago

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել Mon, 27 Jul 2026 11:45:34 +0400 ՀՀ հակակոռուպցիոն…

20 րոպե ago

Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը

Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը Mon, 27 Jul 2026 11:43:03 +0400 Հուլիսի 24-ին…

22 րոպե ago

Պուտինը մտահոգվելու լուրջ պատճառներ ունի․ ինչ է պնդում Զելենսկին

Պուտինը մտահոգվելու լուրջ պատճառներ ունի․ ինչ է պնդում Զելենսկին Mon, 27 Jul 2026 11:30:31 +0400…

35 րոպե ago

Բաքվում Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավ

Բաքվում Վազգեն Մնացականյանը հաղթանակ տարավ Mon, 27 Jul 2026 11:27:35 +0400 Բաքվում այսօր մեկնարկել է…

38 րոպե ago

Նոր փոփոխություն եկամուտների տարեկան հայտարարագրի վերաբերյալ

Նոր փոփոխություն եկամուտների տարեկան հայտարարագրի վերաբերյալ Mon, 27 Jul 2026 11:22:33 +0400 Այսուհետ քաղաքացին կարող…

43 րոպե ago