Անապաստան կենդանիների սպանդ ՌԴ 102-րդ բազայում․ բաց նամակ Կոպիրկինին

Անապաստան կենդանիների սպանդ ՌԴ 102-րդ բազայում․ բաց նամակ Կոպիրկինին

Fri, 27 Feb 2026 18:45:58 +0400


Բաց նամակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Անապաստան կենդանիների սպանդ ՌԴ 102-րդ բազայում

Շատ վաղուց էր` մի հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրին, թե ինքը եր՞բ իրեն երջանիկ կզգա, նա պատասխանեց․ «Եթե աշխարհում դեռ կա մեկ անտեր քոթոթ, ես ինձ երջանիկ չեմ համարի»․․․

Գյումրիում շների և քոթոթների բախտը բերել է այնքանով, որ ռուսական ներկայությունը այստեղ բառի ամենաիսկական իմաստով փրկում է նրանց։ Անապաստան կենդանիներին պաշտպանելու մշակույթը Գյումրի բերեցին հենց ռուսազգի կենդանասերները։

Դեռ երկու շաբաթ առաջ շշուկներ տարածվեցին, որ 102 բազայի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը որոշել է իր ուժը ցուցադրել՝ սպանդի ենթարկելով անպաշտպան, տարածքին և սպայակազմին սովոր կենդանիներին։

Ինքնահաստատման այս ձևը վկայում է սույն անձի ոչ միայն գենետիկ վախերի, որոշակի բարդույթների, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությունը արհամարհելու մասին։ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի» մասին ՀՀ քրեական օրենսգրքի 307 հոդվածը սահմանում է որոշակի պատժամիջոցներ։

Հարգաժան դեսպան․ մենք հետամուտ ենք լինելու սույն անձին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչպես նաև ՀՀ օրենքը կատարելու խնդրում։ Այն թեզը, թե տարածքը պատկանում է Ռուսաստանին, փրկօղակ չէ սույն անձի համար։ Ռազմաբազային պատկանող բոլոր տարածքներում թեկուզ մեկ շուն չի մնացել` բոլորին ոչնչացրել են։ Հերթը առնետներինն է։

Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բայց ինչ սրտաճմլիկ եք

Բայց ինչ սրտաճմլիկ եք Fri, 27 Feb 2026 23:45:48 +0400 Մեծ հաշվով Աննայի վեր-վեշ հավաքել…

2 ժամ ago

ՀՀ կառավարությունը դատական ​​ինստիտուտները բարեփոխել է՝ թուլացնելով դրանց անկախությունը․ Մարդու իրավունքների հիմնադրամ

ՀՀ կառավարությունը դատական ​​ինստիտուտները բարեփոխել է՝ թուլացնելով դրանց անկախությունը․ Մարդու իրավունքների հիմնադրամ Fri, 27 Feb…

2 ժամ ago

50 միլիոն տարեկան յանտար են գտել

50 միլիոն տարեկան յանտար են գտել Fri, 27 Feb 2026 23:30:39 +0400 ՌԴ Կալինինգրադի յանտարի…

2 ժամ ago

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար Fri, 27 Feb 2026 23:15:10…

2 ժամ ago

Ձնածածկույթի բարձրությունը հասել է 240 սմ-ի․ Լեւոն Ազիզյան

Ձնածածկույթի բարձրությունը հասել է 240 սմ-ի․ Լեւոն Ազիզյան Fri, 27 Feb 2026 23:00:12 +0400 ՇՄՆ…

2 ժամ ago

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ Fri, 27 Feb…

3 ժամ ago