Զոհեր և վիրավորներ կան․ տրամվայը բախվել է խանութին
Sat, 28 Feb 2026 09:30:20 +0400

Միլանում տրամվայի վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ առնվազն 40-ը։
Վթարը տեղի է ունեցել Միլանի կենտրոնի մոտ գտնվող Վիալե Վիտտորիո Վենետո կայարանում։ 9-րդ երթուղով երթևեկող տրամվայը դուրս է եկել գծերից, ապա բախվել է խանութի պատին։
Վթարի պահին տրամվայում եղել են տասնյակ ուղևորներ, որոնք ընկել են գետնին։ Զոհերից մեկը, որը ենթադրաբար անցորդ է եղել, գտնվել է փողոցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր