Իրանի բանակի գլխավոր հրամանատարին սպանել ե՞ն․ Թրամփը խոսեց․․․․
Sat, 28 Feb 2026 11:55:54 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի վրա հարվածները. «Մենք սկսել ենք լայնածավալ ռազմական գործողություն Իրանում և կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
«Իրանը աշխարհի ահաբեկչության ամենամեծ հովանավորն է։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա։ Ես կրկին կասեմ՝ նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա», – հավելել է Թրամփը։
Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին սպանվել է։ Այս տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել պաշտոնական աղբյուրների կողմից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր