Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Խամենեի, Փեզեշքիան․ բարձրագույն ղեկավարությունը հարվածների թիրախում է, զոհեր կան

Խամենեի, Փեզեշքիան․ բարձրագույն ղեկավարությունը հարվածների թիրախում է, զոհեր կան

Sat, 28 Feb 2026 15:07:36 +0400


CNN-ի հաղորդմամբ, Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարվածների թիրախում են եղել նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: Ներկայումս հայտնի չէ, թե արդյոք հարձակման հետևանքով վիրավորվել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Axios-ը նախկինում հաղորդել էր, որ իսրայելական բանակը թիրախավորել է իրանցի բարձրաստիճան հրամանատարներին և քաղաքական առաջնորդներին, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին:

Կառավարությանը մոտ կանգնած իրանական աղբյուրը հայտնել է, որ հարվածների հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի բարձրաստիճան հրամանատարներ և քաղաքական գործիչներ: Իրանական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անվտանգ է:

IRNA-ի հաղորդմամբ՝ Հորմոզգան նահանգում տեղի ունեցած հարվածի հետևանքով վնասվել է աղջիկների տարրական դպրոցը, զոհվել է հինգ աշակերտուհի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախագահի նստավայրն էլ ոչնչացրեցին, աշակերտուհիներ են զոհվել․ արյունոտ շաբաթ

Նախագահի նստավայրն էլ ոչնչացրեցին, աշակերտուհիներ են զոհվել․ արյունոտ շաբաթ Sat, 28 Feb 2026 15:49:16 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով