Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

ԵՄ-ն մտահոգված է Իրանի վրա հարձակման փաստից․ հայտարարություն

ԵՄ-ն մտահոգված է Իրանի վրա հարձակման փաստից․ հայտարարություն

Sat, 28 Feb 2026 15:37:46 +0400


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները «լուրջ մտահոգություն» են առաջացնում:

«Միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողությունների կանխումը, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը կամ խաթարել չտարածման գլոբալ ռեժիմը, խիստ կարևոր նշանակություն ունի: Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է ընդունել ընդդեմ Իրանի արյունարբու ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների, ու հետևողականորեն առաջ է մղում դիվանագիտական ջանքերը՝ ուղղված բանակցությունների միջոցով միջուկային և բալիստիկ ծրագրերի խնդիրների լուծմանը»։

ԵՄ ղեկավարությունը բոլոր կողմերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն ցուցաբերել, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին պահպանել միջազգային իրավունքը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պուտինի հայտարարությունն ուղղված էր հայ ժողովրդին, որը պետք է որոշի, թե իրեն որտեղ է տեսնում

«Հրապարակ»․ Պուտինի հայտարարությունն ուղղված էր հայ ժողովրդին, որը պետք է որոշի, թե իրեն որտեղ է …