Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը

Նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանին ուղղված սպառնալիքների չափը

Sat, 28 Feb 2026 16:15:02 +0400


Եկեք հիմա խոսենք ստեղծված իրավիճակում հայկական իշխանությունների ադեկվատության մասին և փորձենք եզրակացություններ անել։

Այն, որ ներկայիս հայկական իշխանությունները պարզապես ի վիճակի չեն ապահովել երկրի անվտանգությունը՝ պայմանավորված գոնե տակտիկական մակարդակով կանխարգելիչ քայլերի պլանավորման լիակատար և տոտալ բացակայությամբ, արդեն ակնհայտ է։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են Իրանին։ Իրանն իր հերթին հարվածում է տարածաշրջանում ամերիկյան շահերի ամբողջ պարագծով։

Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է արագ տեմպերով մեծացնել իր ռազմական ներուժը, ընդ որում Ադրբեջանը տարածաշրջանում բացահայտորեն հանդիսանում է Իսրայելի պրոքսին և կարող է հանգիստ օգտվել իրանական զսպող թուլացումից՝ Հայաստանի հարավի օկուպացիայի համատեքստում։

Նույն TRIPP-ը, կամ այլ կերպ ասած` այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» ամերիկյան փաթեթավորմամբ, չի կարող խոչընդոտ հանդիսանալ, եթե Ադրբեջանը որոշի հարվածել Հայաստանին։ Ինչը իմիջայլոց լիովին տեղավորվում է Իսրայելի շահերի տիրույթում։ Սա իհարկե հիպոտետիկ սցենար էր, սակայն եթե դեմը չառնվի, ապա այս ամենը հիպոտետիկ տիրույթից կարող են անցնել պրակտիկ իրագործման փուլ։
Սակայն այս հավանականությունները ժխտել նշանակում է կամ աշխատել թշնամու համար, կամ լինել քաղաքական առումով ապուշ։
Տարածաշրջանում լարվածության կուտակումը համակարգային կերպով աճում է, և իրականում նույնիսկ կարևոր չէ, թե ինչպես կավարտվի Իրանի դեմ պատերազմի այս փուլը։ Լարվածությունը տարիներ շարունակ չի նվազելու։
Իսկ ի՞նչ է անում հայկական իշխանությունը։

Հայկական իշխանությունը իրեն պահում է ծայրահեղ անադեկվատ ձևով և պատմում է անհեթեթ հեքիաթներ այն մասին, թե իբր իրենք խաղաղություն են բերել Հայաստանին և հենց իրենք են խաղաղության երաշխավորները։
Լիակատար թուլամտություն և անգամ ինտելեկտուալ աշխատանքի նվազագույն նշույլի բացակայություն Հայաստանի կառավարության գործունեության մեջ՝ տարածաշրջանային լարվածության ֆոնին։

Իսկ հիմա արդեն լուրջ։
Իսկ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես տեղյա՞կ են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են Իրանին։
Դատելով ամեն ինչից՝ նրանք նույնիսկ չեն պատկերացնում Հայաստանի նկատմամբ սպառնալիքների ամբողջ խորությունն ու լրջությունը:

Իսկ եթե նույնիսկ պատկերացնում են, ապա նրանց համար առաջնահերթը երկրի շահերի պաշտպանությունը չէ, այլ իրենց «պաշտոնների, կաբինետների, պարգևավճարների և պադավատների» պահպանումը՝ հայ ժողովրդից։
Եվ այս մարդիկ մեզ պատմում են խաղաղության մասի՞ն։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանը 8 տարում Ջրային կոմիտեի 3 ղեկավար է փոխել

«Հրապարակ». Փաշինյանը 8 տարում Ջրային կոմիտեի 3 ղեկավար է փոխել Sat, 28 Feb 2026 09:45:37 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով