Արհեստը արվեստի մակարդակի հասցրած հայ նկարիչը

Արհեստը արվեստի մակարդակի հասցրած հայ նկարիչը

Sat, 28 Feb 2026 21:45:35 +0400


Ամերիկահայ հայտնի նկարիչ Մայքլ Արամը ստեղծում է կենցաղային հիասքանչ առարկաներ` ձեռքի աշխատանքը համադրելով նրբագեղության հետ։ Նա իր ճանապարհը սկսել է Հնդկաստան զբոսաշրջային այցելությամբ եւ համեստ մեկնարկային կապիտալով։ Այսօր արդեն գլոբալ ապրանքանիշի ստեղծող է, որը միավորում է հարյուրավոր վարպետների։ Ծնվել է 1963 թվականին, ամերիկյան Պրովիդենսում՝ հայկական ավանդապահ ընտանիքում։ Մասնագիտական կրթություն ստացել է Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Կերպարվեստ է ուսանել Ֆլորենցիայում, ապա, վերադառնալով ԱՄՆ, շարունակել է ուսումնառությունը Նյու Յորքում։ Կարիերան սկսել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի խմբագրությունում՝ որպես գրքերի եւ պաստառների դիզայներ։ 1989-ին տուրիստական այցելությամբ մեկնել է Հնդկաստան, որն էլ նրա համար շրջադարձային է դարձել։ Հին Դելլիում նա բացահայտել է մետաղամշակման արհեստը, տարվել արհեստավորների աշխատանքով, յուրացրել այդ արհեստի բոլոր նրբությունները։ Այստեղ էլ ծանոթացել է վարպետ Մոհամեդ Իդրիսի հետ։ Միասին ստեղծել են առաջին աշխատանքը` դեկորատիվ բռնակով կոշիկի եղջյուր։

Հետագա տասնամյակներին այն դարձել է մասշտաբային բիզնես՝ համաշխարհային հռչակով։ Մայքլ Արամն իրեն անվանում է պատահական բիզնեսմեն, քանի որ նախնական կապիտալը, որով սկսել է բիզնեսը, կազմել է ընդամենը 2 հազար ամերիկյան դոլար։ Հարավային Դելիի նրա արհեստանոցում այսօր աշխատում է ավելի քան 200 արհեստավոր, որոնք կյանքի են կոչում նկարչի ամենաբարդ մտահղացումները, իսկ նա ապրում է երկու երկրում միաժամանակ՝ տարվա մի մասն անցկացնելով Հնդկաստանում։ Իր գլխավոր ձեռքբերումը Մայքլ Արամը համարում է բարձր արվեստի եւ նյութական արհեստի միջեւ ամուր կամրջի ստեղծումը։ Նրա բրենդի փիլիսոփայությունը` մարդը պետք է ապրի գեղեցիկ միջավայրում, իսկ տան յուրաքանչյուր առարկա իր մեջ հուզական լիցք պետք է պարունակի։ Նրա համար կարեւոր է, որ պահպանվի ձեռքի աշխատանքի հետքը, քանի որ աշխատանքի եզակիությունը հենց դրանում է։ Նա է 2016-ին՝ Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի ժամանակ պատրաստել հայտնի նվեր «Նոյան տապանը», որն իրենից ներկայացնում է սիմվոլիզմի եւ վարպետության զուգորդում, խաղաղության եւ հույսի խորհրդանիշ։ Իսկ ներշնչանքն իր արհեստի եւ արվեստի համար՝ հայազգի նշանավոր նկարիչը վերցնում է բնությունից։ Այսօր արդեն «Մայքլ Արամ» ապրանքանիշի գործերը ներկայացված են աշխարհի ավելի քան 600 հայտնի խանութներում, եւ ամեն գործ, որ ստեղծված է նրա կողմից, անկրկնելի է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ում հաստատեցին հակառուսական «դժոխային պատժամիջոցների» օրինագիծը

ԱՄՆ-ում հաստատեցին հակառուսական «դժոխային պատժամիջոցների» օրինագիծը Thu, 17 Sep 2026 10:30:13 +0400 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի…

5 րոպե ago

«Հրապարակ»․ Ցանկացած ազգային երեւույթ թշնամի է Փաշինյանի գաղափարներին

«Հրապարակ»․ Ցանկացած ազգային երեւույթ թշնամի է Փաշինյանի գաղափարներին Thu, 17 Sep 2026 10:15:19 +0400 Մի…

20 րոպե ago

Վիրավորների թվում երեխաներ կան․ ՌԴ-ն կրկին հարվածել է Ուկրաինային

Վիրավորների թվում երեխաներ կան․ ՌԴ-ն կրկին հարվածել է Ուկրաինային Thu, 17 Sep 2026 10:00:08 +0400…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Հեշտ նայում են, թե ոնց են գլուխներ կտրվում՝ չհասկանալով, որ հերթն իրենց էլ է հասնելու

«Հրապարակ»․ Հեշտ նայում են, թե ոնց են գլուխներ կտրվում՝ չհասկանալով, որ հերթն իրենց էլ է…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին

«Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին Thu, 17 Sep 2026 09:35:25 +0400 ԵՊՀ իրավագիտության…

60 րոպե ago

Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆ

Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆ Thu, 17 Sep…

1 ժամ ago