Որոշել է՝ դե եթե ծանոթով է, ինքն էլ իր աղջկա համար բարեխոսի «բարի թագավորի» մոտ

Որոշել է՝ դե եթե ծանոթով է, ինքն էլ իր աղջկա համար բարեխոսի «բարի թագավորի» մոտ

Sun, 01 Mar 2026 19:14:28 +0400


Մի հորոխպեր Փաշինյանին ասում ա,
֊ մարզպետն իրա ծանոթին՝ լեննականից, ուզում ա մանկապարտեզի տնօրեն դնի, իրանց «տան երեխան» ա, կլինի թագավոր ջան, աղջկաս նշանակեք, 13 տարի ա աշխատում ա մանկապարտեզ, կոլեկտիվն էլ իրան սիրում ա։
Փաշինյանը թե բա դա ինչ հարց ա եկել ինձ ես ասում, ոնց կորոշեն ՏԻՄ իշխանությունները բան, դա իմ գործը չի։ Հետո էլ թե հրամայում եմ հենց իրա աղջկան չընտրել տնօրեն։

Մարդը տեսնում ա, որ ծանոթով են մանկապարտեզի տնօրեն դնում, պաշտոնի դնում, հենց մարզպետը Փաշինյանի քավոր/բարեկամն ա, այսինքն տենց ա աշխատում սիստեմը։ Որոշել ա որ դե եթե ծանոթով ա, ինքն էլ իր աղջկա համար բարեխոսի «բարի թագավորի» մոտ։ Նույնիսկ փաստարկ ունի, ասում ա աղջիկս համ կոլեկտիվից ա, համ սիրում են, համ էլ տեղական ա, «դրսից» չի։

Փաշինյանն էլ իրեն հատուկ դերասանական ոճով ներկայացում ա անում, թե բա օրենք, իրավունք, տեղական իշխանություն, չի կարելի ծանոթ խծբ, դա իմ հարցը չի։ Մարդը տեսնում ա ոնց ա աշխատում սիստեմը, ուղղակի որ «դիվանագիտական» նրբություններին ծանոթ չի, պարզ ու շիտակ, միամիտ մարդ, բաց֊բաց եկել ասում ա դե ես էլ աղջկաս համար ասեմ, մեր գյուղում քեզ լավ ձեն ենք տվել ու կտանք։ Փաշինյանն էլ գոռգռում ա վրեն, թե բա սենց ոնց կլինի, մենք «օրենքով», դու սենց «ապօրինի»։

Էդ մարդն էլ որ լավ ինֆորմացված չի, նորմալ բազմակողմանի լրահոսին չի հետևում, չի կարում ասի այ թագավոր Փաշինյան, այլ հայու օջախի հայր, բա որ աղջկաս չի կարելի, բա կինդ ոնց ա հիմնադրամի տնօրեն, նախարարներիդ կանայք ոնց են հիմնադրամների տնօրեններ ու փոխտնօրեններ, բա ֆրակցիայիդ ոնց են մարդու ու կնիկ պատգամավոր, բա խորհրդականներիդ ախպերներն ու երեխեքը ինչի են պաշտոնի, բա մտերիմ պաշտոնյաներիդ երեխեքը ոնց են ԱԳՆ տեղավորվել, բա ֆրակցիայիդ ղեկավարի կինը ոնց ա դառել փոստի տնօրեն, թե սաղիդ կարելի ա, աղջկաս չէ։

Գոռ Մադոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը

Նյու Յորքի դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային…

3 ժամ ago

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից

Ջեյ Դի Վենսը դժգոհել է Վաշինգտոնի սննդից Sat, 22 Aug 2026 23:45:37 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

9 ժամ ago

Փաշինյանը միլիոնները բաժանեց

Փաշինյանը միլիոնները բաժանեց Sat, 22 Aug 2026 23:40:24 +0400 Ինչպես արդեն գրել ենք, այս օրերին…

9 ժամ ago

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը

Ամուսնանալուց հետո խփել է առաջին գոլը Sat, 22 Aug 2026 23:30:28 +0400 Սաուդական «Ալ Նասեր»…

9 ժամ ago

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի

Հոլոքոստի մասնագետին բերել են, որ Հայոց ցեղասպանությունը ժխտի Sat, 22 Aug 2026 23:30:15 +0400 Նիկոլ…

9 ժամ ago

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ

Հրդեհ Շվեյցարիայում․ կան տուժածներ եւ անհետ կորածներ Sat, 22 Aug 2026 23:15:10 +0400 Ուժգին հրդեհ…

10 ժամ ago