ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

ՊՆ պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել․ նախաքննությունն ավարտվել է

Mon, 02 Mar 2026 11:16:22 +0400


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։
ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։

ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները հերթական ցուցակներից հանելու արատավոր և քրեորեն հետապնդելի պրակտիկայից, իսկ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին։

Միաժամանակ պարզաբանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հետամուտ են լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանը, և այդպիսիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են համապատասխան իրավական գործընթացներ՝ օրենքով նախատեսված բոլոր հետևանքներով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու՞ պերաշկի ուտելը խաղաղություն չէ

Ինչու՞ պերաշկի ուտելը խաղաղություն չէ Mon, 02 Mar 2026 16:45:28 +0400 Քաղաքականությունը միշտ չէ, որ…

11 րոպե ago

Մենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի Սարգսյան

Մենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի Սարգսյան Mon, 02 Mar 2026 16:30:14 +0400 «Մանկավարժին, բժշկին,…

26 րոպե ago

Ճիշտ է ասում` թոշակառուն չգիտի ոնց ծախսի

Ճիշտ է ասում` թոշակառուն չգիտի ոնց ծախսի Mon, 02 Mar 2026 16:24:20 +0400 Latest news…

32 րոպե ago

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար Mon, 02 Mar 2026 16:10:54 +0400 Ամիօ բանկը առաջարկում…

45 րոպե ago

Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է

Պետական իշխանության որևէ մարմնի միջամտությունը նշված գործընթացներին հակաիրավական է Mon, 02 Mar 2026 15:55:01 +0400…

1 ժամ ago

Պետք է հստակ քայլեր ձեռնարկեն նման արտակարգ իրավիճակների համար

Պետք է հստակ քայլեր ձեռնարկեն նման արտակարգ իրավիճակների համար Mon, 02 Mar 2026 15:40:00 +0400…

1 ժամ ago