Ով կհաջորդի Ալի Խամենեիին, ըստ CNN-ի
Mon, 02 Mar 2026 12:10:59 +0400

Իրանում միանշանակ պատկերացում չկա, թե ով կհաջորդի ամերիկա-իսրայելական հարվածների հետեւանքով սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Այաթոլլահի մահվանից հետո ժամանակավորապես կընտրվի ժամանակավոր ղեկավար կազմ, որն էլ կընտրի նոր առաջնորդին։ Որպես կանոն՝ առաջնորդ կարող է դառնալ միայն տղամարդը, ով հոգեւորական է եւ ունի քաղաքական կոմպետենտություն, բարոյական առումով հեղինակություն է եւ լոյալ է Իսլամական Հանրապետության հանդեպ։ CNN-ի կարծիքով այդպիսին կարող է լինել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբ Խամենեին։ Վերջինս 56 տարեկան է, ունի ամուր կապեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ ժողովրդական «Բասիջ» աշխարհազորային կազմավորման հետ։ Խանգարող հանգամանք կարող է լինել միայն այն, որ Մոջթաբ Խամենեին բարձրաստիճան կրոնավոր չէ եւ պաշտոնական դերակատարություն չունի։ Բացի այդ, Իրանում առանձնապես չեն ողջունում հորից որդուն իշխանության փոխանցումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր