Երկուշաբթի , 2 Մարտի 2026

Իրանի դեսպանն ասուլիս է հրավիրել․ ինչի մասին է խոսելու

Իրանի դեսպանն ասուլիս է հրավիրել․ ինչի մասին է խոսելու

Mon, 02 Mar 2026 15:23:33 +0400


ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանը այսօր՝ մարտի 2֊ին ասուլիս է հրավիրել «Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացրած անօրինական ագրեսիան» թեմայով։ Ասուլիսի սկզբում դեսպանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Իրանի հոգևոր առաջնորդի ու 153 դպրոցահասակ աղջիկների հիշատակը, այնուհետև հանդես եկավ ելույթով, որից հետո պատրաստակամություն հայտնեց պատասխանել լրագրողների հարցերին։

Դեսպանն իր խոսքում նաև անդրադարձավ Հայաստան֊Իրան հարաբերություններին, հիշեցնելով նահատակված հոգևոր առաջնորդի ջերմ վերաբերմունքը հայերին ու Իրանի հայ համայնքին։ Ասուլիսը լուսաբանում է գրեթե 2 տասնյակ լրատվամիջոց, այդ թվում արտասահմանյան։ Քիչ անց կմեկնարկի լրագրողների հետ հարց ու պատասխանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Mon, 02 Mar 2026 15:16:35 +0400 Վարչապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով