Կիրակի , 26 Հուլիսի 2026

Ուր է մեկնում

Ուր է մեկնում

Tue, 03 Mar 2026 12:24:06 +0400


Մարտի 3-4-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կկատարի Վրաստան։

Թբիլիսիում նախատեսված է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր և համագործակցության հեռանկարները։

Այցի շրջանակում կանցկացվի նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը կգլխավորեն երկու երկրների վարչապետները։ Նիստից հետո նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հանդես կգան համատեղ հայտարարություններով՝ ներկայացնելով ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկումների արդյունքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վիրավորների թիվը զգալիորեն ավելի մեծ է․ Մոհեբի

Վիրավորների թիվը զգալիորեն ավելի մեծ է․ Մոհեբի Sun, 26 Jul 2026 13:30:43 +0400 Իրանը երկու …