Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Ուր է մեկնում

Ուր է մեկնում

Tue, 03 Mar 2026 12:24:06 +0400


Մարտի 3-4-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կկատարի Վրաստան։

Թբիլիսիում նախատեսված է նրա հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր և համագործակցության հեռանկարները։

Այցի շրջանակում կանցկացվի նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը կգլխավորեն երկու երկրների վարչապետները։ Նիստից հետո նախատեսվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն հանդես կգան համատեղ հայտարարություններով՝ ներկայացնելով ձեռք բերված պայմանավորվածություններն ու քննարկումների արդյունքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում Sun, 05 Jul 2026 23:15:30 +0400 Հուլիսի 5-ին՝ ժամը …