Խամենեիի որդին կարող է դառնալ նրա իրավահաջորդը
Wed, 04 Mar 2026 10:35:42 +0400

ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջաթաբա Խամենեին, Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի հիմնական թեկնածուն է, հաղորդում է New York Times-ը՝ հղում կատարելով իրանցի իրազեկ պաշտոնյաներին։
«Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի ընտրության համար պատասխանատու բարձրաստիճան կրոնական գործիչները երեքշաբթի հանդիպել են քննարկումների համար, և զոհված նախկին առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին, դարձել է պաշտոնի հիմնական թեկնածուն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր