Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Մոսկվան կրկին սիրաշահում է Ալիևին

Մոսկվան կրկին սիրաշահում է Ալիևին

Tue, 03 Mar 2026 13:00:16 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ և միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ռուսական կողմը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը տարածաշրջանում ստեղծված բարդ և լարված իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած արագ օգնության համար։

Կայացել է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ մտքերի մանրամասն փոխանակում։

Զրույցի ընթացքում նշվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը մոտ ապագայում կիրականացնեն գործնական քայլերի մի շարք, այդ թվում՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ինքնաթիռի վթարի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար։

Երկու կողմերն էլ ընդգծել են իրենց հանձնառությունը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ առևտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական և տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության հետագա և աստիճանական զարգացմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հեռանկարները։

Հաստատվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման աշխատանքները շարունակելու համատեղ մտադրությունը, քննարկվել մի շարք մարդասիրական հարցեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում

Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է, դրա սպառնալիքները մեզ բոլորիս են վերաբերում Wed, 24 …