Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Ինչ է լինելու բժիշկների հարցի հետ

Ինչ է լինելու բժիշկների հարցի հետ

Wed, 04 Mar 2026 11:26:30 +0400


Ազգային ժողովում Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Վանիկ Օհանյանը անդրադարձել է առողջապահության ոլորտում առաջացած քննարկումներին։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ Օհանյանը նշել է, որ իրեն չի համարում տվյալ հարցի հասցեատերը և դժվարանում է գնահատական տալ այն իրավիճակին, որը վերաբերում է բժշկական համայնքի նկատմամբ հեգնական վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ նման մթնոլորտը չի կարող դրական ազդեցություն ունենալ ոլորտի վրա։

Նշենք, որ հարցը վերաբերում էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի վարքագծին։ Ըստ պատգամավորի՝ փոխնախարարը հեգնական մեկնաբանություններ է արել այն բժիշկների հասցեին, որոնք խնդիրներ են բարձրացնում առողջության ապահովագրության համակարգի շուրջ։

Քննարկման ընթացքում Կյուրեղյանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք պատրաստակամություն կա կազմակերպելու խորհրդարանական լսումներ՝ առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ բարձրացված հարցերը մասնագետների և փորձագետների մասնակցությամբ քննարկելու նպատակով։ Ի պատասխան՝ Օհանյանը հայտարարել է, որ պատրաստ են անցկացնել լսումներ և առարկայական ձևով քննարկել ոլորտում առկա թիրախային խնդիրները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով