Չորեքշաբթի , 4 Մարտի 2026

Ինչի վրա են շեշտը դնելու ընտրարշավին

Ինչի վրա են շեշտը դնելու ընտրարշավին

Wed, 04 Mar 2026 13:12:01 +0400


«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց առաջիկա ընտրությունների և իրական ընդդիմության դերի մասին։ Նա շեշտեց, որ ընդդիմության հիմնական նպատակն այն է, որ գործող իշխանությունը չկարողանա կառավարել 2026 թվականից հետո։

Թաթոյանը նշեց, որ այս համատեքստում կարևոր է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել որպես սեփական հաղթաթուղթ։ Նա հիշեցրեց, որ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանը հաջողեց մարդկանց մի մասին բերել իր կողմը՝ ընդգծելով նախկին և ներկա իշխանությունների տարբերությունը, և շատ ընտրողներ կողմ քվեարկեցին հենց նախկին իշխանություններին ընդդիմանալու համար։

Նա նաև կանխատեսեց, որ առաջիկա ընտրությունների ընթացքում ներկայիս իշխանությունները հնարավոր է ընտրարշավը ներկայացնեն որպես «օտար ազդեցություններից և, մասնավորապես, Ռուսաստանի գործակալներից Հայաստանի պաշտպանություն», որպեսզի այդ կերպ ներկայանան որպես երկրի փրկիչ։

Թաթոյանի խոսքով՝ սա նրանց համար հստակ հնարավորություն է՝ շեշտը դնել «փրկիչ» կերպարի վրա և շահարկել քաղաքական համատեքստը սեփական օգուտի համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆեյսբուքն է կառավարում

Ֆեյսբուքն է կառավարում Wed, 04 Mar 2026 09:00:00 +0400 Մեր երկիրը ոչ թե օրենքներն ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով