Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Փորձելով նսեմացնել Վեհափառին՝ իրենք խայտառակվեցին

Փորձելով նսեմացնել Վեհափառին՝ իրենք խայտառակվեցին

Tue, 24 Mar 2026 12:15:04 +0400


Փորձելով նսեմացնել Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսին՝ Հայաստանի իշխանություններն իրենք իրենց խայտառակեցին վրաց ժողովրդի եւ ողջ քրիստոնյա աշխարհի առաջ։ Այս մասին հայտարարել է ՀԱԵ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Քամալովը՝ «Ալֆանյուզի» փոխանցմամբ։ «Հոգու խորքում շատերը հույս ունեին, որ Հայաստանի իշխանությունները, հիմք ընդունելով Հայաստանի վաղ քրիստոնեական արժեքները, չեն խոչընդոտի, որպեսզի Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը վրաց ժողովրդի համար այս սգի շրջանում կարողանա այցելել Վրաստան եւ հրաժեշտ տալ Վրաստանի Իլյա 2-րդ հանգուցյալ պատրիարքին»,- ասել է Քամալովը։

Նրա դիտարկմամբ՝ երկու հայրապետների քրիստոնեական եղբայրական հարաբերությունները բազմամյա պատմություն ունեն։ Նրանց կապել են առ Աստված հավատքն ու երկարամյա ծառայությունը, հոգածու վերաբերմունքը քրիստոնեական արժեքների նկատմամբ, մշակույթն ու իրենց ժողովուրդներին նվիրվածությունը։ Ու թեեւ Վրաց պատրիարքությունից հրավեր ստացվել էր Ամենայն հայոց հայրապետի անունով, Հայաստանի իշխանությունները նրան թույլ չտվեցին մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու հուղարկավորության եւ վերջին հրաժեշտի արարողություններին։ Դա չի կարող դժգոհություններ չառաջացնել եւ վիրավորում է բոլոր հայերի կրոնական զգացմունքները՝ ամոթով թողնելով եղբայրական վրաց ժողովրդի առաջ։ Քամալովը նկատել է, որ խոսքեր չկան՝ արտահայտելու այն զայրույթը, որն առաջացել է Հայաստանի իշխանությունների անմարդկային, հակաքրիստոնեական վարմունքի պատճառով, ովքեր փորձեցին ստորացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին, սակայն իրենք իրենց խայտառակեցին՝ վրաց ժողովրդի եւ համայն քրիստոնեական աշխարհի առաջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց Sun, 17 May 2026 16:00:34 +0400 Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը․ …