Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400


Մինչ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, փորձում է հանրությանը համոզել, թե ներկայիս ընդդիմությունը թույլ է, անարդյունավետ և, ըստ էության, նվեր է իր իշխանության համար՝ իր ուզածն անելու տեսանկյունից, պարզվում է՝ իրականությունն այնքան էլ այդպիսին չէ։ Հակառակ դեպքում Փաշինյանը չէր պատրաստվի կատաղի մարտերի, որ` եթե ընդդիմությունը չաջակցի իր և Ալիևի պատկերացրած սահմանադրական փոփոխություններին, պատրաստ է մարտական գործողությունների անցնել։

Հանրային քննարկումներում, իհարկե, կա կարծիք, որ խորհրդարանական ընդդիմությունն արդյունավետ չէ։ Այդ կարծիքն ունեն նույնիսկ ընդդիմադիր ուժերին ընտրած քաղաքացիներից շատերը։ Սակայն այսօր ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ընդդիմությունը, անկախ քննադատություններից, անդրդվելի է մնում իր դիրքորոշման մեջ, իսկ դա ակնհայտորեն հարուցում է Փաշինյանի զայրույթը։
Հիմա հարցը հետևյալն է՝ ի՞նչ պետք է անեն խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը։
Եթե Փաշինյանը պատրաստվում է «կատաղի մարտերի», ապա ընդդիմությունը պետք է պատասխանի ոչ թե առանձին հայտարարություններով, փոխադարձ մեղադրանքներով կամ ներքին հակասություններով, այլ միասնական դիրքորոշմամբ։ Պետք է մեկ ճակատով հստակ հայտարարեն՝ դեմ ենք Նիկոլ-Ալիևյան սահմանադրությանը, որը, մեր համոզմամբ, բխում է առաջին հերթին Ադրբեջանի շահերից և որևէ իրական օգուտ չի խոստանում նույնիսկ Նիկոլին։

Ընդդիմությունը պետք է կարողանա նաև հասարակությանը ցույց տալ, որ իշխանության կամայականություններին, ցինիզմին, ստերին և մարդկանց ահաբեկելու փորձերին դիմադրելու այլընտրանք կա։ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանը վերջապես հասկանա՝ հնարավոր չէ անընդհատ ստել, ճնշումներ գործադրել, մարդկանց տեռորի ենթարկել և միաժամանակ ակնկալել, որ հասարակությունն անվերջ կհանդուրժի այդ ամենը։

Ի վերջո, իշխանությունը պետք է գիտակցի մի պարզ ճշմարտություն. ընդդիմության հետ հաշվի նստելը թուլություն չէ, իսկ հասարակության համբերությունը՝ անսահման։ Հակառակ դեպքում հենց այս գործելաոճը կարող է դառնալ նրա քաղաքական վերջի սկիզբը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես են փորձելու ճնշել ընդդիմությանը

Ինչպես են փորձելու ճնշել ընդդիմությանը Mon, 02 Nov 2026 12:47:46 +0400 Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով