Դեմ են Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությանը
Wed, 04 Mar 2026 19:00:09 +0400

Եվրամիության մի շարք երկրներ դեմ են, որ Ուկրաինան արագացված կարգով անդամակցի կառույցին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը; Կիեւին ԵՄ-ին արագացված ընթացակարգով անդամակցության գաղափարը դիմադրության է հանդիպել մի շարք եվրոպական երկրների կողմից։ Դեմ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Եվրոպայում մտավախություն ունեն, որ Ուկրաինան եւ մյուս թեկնածուները չեն շարունակելու բարեփոխումները եւ կոռուպցիայի դեմ պայքարը, եթե արագացված կարգով անդամակցեն կառույցին՝ նույնիսկ եթե այն լինի սահմանափակ իրավունքներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր