Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Ովքեր են հանդես գալու Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ եւ խաղաղությունում»

Ովքեր են հանդես գալու Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ եւ խաղաղությունում»

Wed, 04 Mar 2026 20:30:31 +0400


Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի՝ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի էկրանավորման մեջ հանդես են գալու հետեւյալ դերասան-դերասանուհիները։ Նատաշա Ռոստովայի կերպարում հանդես կգա տասնիննամյա դերասանուհի Պոլինա Գուխմանը, Անդրեյ Բալկոնսկու կերպարում հանդես կգա Ստանիսլավ Բոնդարենկոն, Անատոլի Կուրագինի դերում՝ Մատվեյ Լիկովն է հանդես գալու, իսկ Նիկոլայ Ռոստովի կերպարը կմարմնավորի Ալեքսանդր Մետյոլկինը։ Սցենարը գրել է Ալեքսեյ Գրավիցկին։ Նախագիծը պետք է լինի որպես գեղարվեստսական գործ, որը պետք է արտացոլի դասական տեքստի ոգին ու մթնոլորտը։ Նշենք, որ Ռուսաստանում «Պատերազմ ու խաղաղություն» վեպի հետ կապված եւս մեկ կինոնախագիծ է իրականացվում։ Մասնավորապես՝ Սերգեյ Ուրսուլյակը նկարահանում է սերիալ։ Անդրեասյանի նախագիծը կինովարձույթ կմտնի 27 թվականին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի

Մի անգամ չի ասում՝  էս բանն անեմ, որ Հայաստանի համար լավ լինի Fri, 23 Oct …