Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Փաշինյանն ասել է՝ ինչու է պեռաշկի ուտում

Փաշինյանն ասել է՝ ինչու է պեռաշկի ուտում

Thu, 05 Mar 2026 13:09:38 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, մարտի 5-ին, անդրադարձել է տնտեսության վերջին աճին և պետական կառավարման համակարգում իրականացվող փոփոխություններին։ Նա նշեց, որ իր այս միտքը կարող է զայրացնող լինել որոշների համար, բայց կարևոր է բացահայտ ասել այն։

Փաշինյանի խոսքով՝ տնտեսական աճի գերակատարումը պայմանավորված է, մասնավորապես, պետական համակարգի մոտիվացիայի բարձրացմամբ։ Նախորդ տարվա մարտ–ապրիլից մեկնարկել է արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգի ներդրումը, ինչը պետական ծառայողների աշխատանքի արդյունավետությունը զգալիորեն բարձրացրել է։ Վարչապետը ընդգծեց, որ այդ նոր համակարգը ուղղակիորեն կապված է պետական պաշտոնյաների ցույց տված արդյունքների հետ։

Նա բացատրեց, որ այս փոփոխության շնորհիվ հաջողվել է ավելացնել տնտեսական աճը մոտ 2 տոկոսով և նաև բարելավել սոցիալական ոլորտի ֆինանսավորումը։ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականի բյուջեով պետական համակարգին նախատեսված 6.5 միլիարդ դրամը կրճատվել է, ռեզերվացված 3.5 միլիարդը ուղղվել է պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, իսկ 78 միլիարդ դրամն ուղղվել է թոշակառուներին։

Վարչապետը նշեց, որ իր որոշումները հիմնված են համակարգի արդյունավետության վրա և թույլ են տալիս կենտրոնանալ երկրի ինստիտուցիոնալ զարգացման վրա։ Նա շեշտեց, որ պետական համակարգը կարող է իրականացնել քաղաքական խնդիրների լուծումը՝ առանց անձնական միջամտության, ինչպես օրինակ՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրման դեպքում, որտեղ հունվարի մեկից այն սկսեց գործել պլանավորված ռեժիմով, ինչը ցույց է տալիս համակարգի պատրաստակամությունն ու կայունությունը։

«Ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, և շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառը հետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս, կներեք, պեռաշկի ուտել, որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա»,- ասել է Փաշինյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյան, մենք պարտավորվում ենք ընդունել «Սաֆարովի կանխարգելման օրենքը»․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյան, մենք պարտավորվում ենք ընդունել «Սաֆարովի կանխարգելման օրենքը»․ «Ուժեղ Հայաստան» Wed, 03 Jun 2026 19:00:53 …