«Առանց Աննայի ո՞նց է»

«Առանց Աննայի ո՞նց է»

Thu, 05 Mar 2026 20:45:19 +0400


Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսանյութի միջոցով սրտիկներ ուղարկեց իր հետևորդներին, այս անգամ` ռաբիս երաժշտության ներքո: Թերևս միայն այն հանգամանքը, որ վարչապետի գեղագիտական ճաշական այդքան ցածր է, փաստում է ինտելեկտի բացակայության և անգիտության մասին: Ֆեյսբուքյան օգտատերերը մեկնաբանություններ բաժնում քննարկում տարաբնույթ գրառումներ են կատարել, ծաղրելով ու քննադատելով Փաշինյանին:

Գայանե Մարգարյան. «Շենքում որ մի մարդ է մեռնում, մենք երեխաներին ասում ենք մի աղմկեք, երաժշտություն մի միացրեք, հարգեք վիշտը… Նույնիսկ եթե անգամ բարև, բարի լույս չկա այդ հարևանի հետ… Լավ, ուրիշի կռվին չխառնվելը ուրիշ հարց է, բայց այդքան երեխայի դիակ հարևան երկրում դրած, արժի՞ թմբուկ նվագել և երաժշտություն պոստել…»

Լուսինե Մուրադյան. «Մեղա,մեղա, Ի սեր Աստծո»:

Մարիամ Ադամյան. «Առանց Աննայի ո՞նց է»:

Նարա Թովմասյան. «Ինչ կենդանի ասես, որ չկա երկրի երեսին։ Նույնիսկ չգիտեմ սա որ դասին ու կարգին է պատկանում։ Ախր չեմ ուզում կենդանիներին վիրավորեմ համեմատական անցկացնելով»:

Արթուր Ներսիսյան. «Լավ մեծ մարդ ես, մի քիչ վարչապետին հարիր պահի քեզ, ախր դու էն ֆիգուրը չես, որ կարող է սենց բաներ իրեն թույլ տալ, ախր դու մեր երկիրն ես ներկայացնում, սաղ աշխարհն է նայում քեզ, ամոթ է, ամոթ»:

Նարինե Հարությունյան. «Դեղերդ խմիր»:

Աննա Մարտիրոսյան. «Այ գիժ, էդ սրտիկը էլ թրենդի մեջ չի, ուրիշ բան մտածիր»:

Ալբերտ Գրիգորյան. «Արա՜, չէ դու լավ չես։ Իրոք դու լուրջ խնդիրներ ունես…»:

Ռուզաննա Սայրադյան. «Երանի բոլոր անդարդ մարդկանց, հանձինս Ձեզ պարոն Փաշինյան։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ Դուք իրական չեք»:

Դիանա Աբրահամյան. «Էս Աննան թռել է, լրիվ է շեղվել, տեղից մի բան չէր ամոթ է, ամոթ, աթոռդ փոխի չի սազում ուղեղիդ հետ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի է՝ ինչ են քննարկել

Հայտնի է՝ ինչ են քննարկել Tue, 13 Oct 2026 22:40:16 +0400 Հոկտեմբերի 13-ին տեղի է…

6 րոպե ago

20 տարվա դադարից հետո Բրիթնի Սփիրսն առաջին անգամ երգ է թողարկել

20 տարվա դադարից հետո Բրիթնի Սփիրսն առաջին անգամ երգ է թողարկել Tue, 13 Oct 2026…

8 րոպե ago

Մեկնարկել է բռնաբարության մեջ մեղադրվող դերասանի դատավարությունը

Մեկնարկել է բռնաբարության մեջ մեղադրվող դերասանի դատավարությունը Tue, 13 Oct 2026 22:30:46 +0400 Լոնդոնում մեկնարկել…

16 րոպե ago

Լիանա Մանուկյանը ներկայացնում է թվեր․ որ թելը որքան արժե

Լիանա Մանուկյանը ներկայացնում է թվեր․ որ թելը որքան արժե Tue, 13 Oct 2026 22:28:56 +0400…

17 րոպե ago

Հոկտեմբերի 14-ին, 15-ին լույս չի լինի․ հասցեներ

Հոկտեմբերի 14-ին, 15-ին լույս չի լինի․ հասցեներ Tue, 13 Oct 2026 22:15:05 +0400 «Հայաստանի էլեկտրական…

31 րոպե ago

Թրամփի հասցեին սպառնալիքները կտրուկ աճել են

Թրամփի հասցեին սպառնալիքները կտրուկ աճել են Tue, 13 Oct 2026 22:00:44 +0400 ԱՄՆ Գաղտնի ծառայությունն…

46 րոպե ago