Տնօրենին ստիպել են ազատման դիմում գրել

Տնօրենին ստիպել են ազատման դիմում գրել

Fri, 06 Mar 2026 11:51:27 +0400


Մեր տեղեկություններով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։ Նախարարությունից, ըստ լուրերի, պատճառաբանել են, որ Գզոյանը պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, որը ի դեպ, վերջինիս ֆունկցիաների մեջ չի մտնում։ Հիմնադրամում այս փաստը ծանր են տարել, անգամ աշխատակիցները նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին, իրենց վրդովմունքն արտահայտելով և խնդրանքով, որ քայլեր ձեռնարկի։ Որպես բողոքի նշան, աշխատանքից ազատվելու իր պատրաստակամության մասին է հայտնել նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Կոլեկտիվում կարծում են, որ Ժաննա Անդրեասյանը որոշել է ազատվել Էդիտա Գզոյանից, քանի որ նա իրենց մարդը չէ և ցանկանում են յուրային նշանակել այս պաշտոնին։ Թերևս ավելի էական է այն, որ Գզոյանը միջազգային հարթակներում ակտիվ է Ցեղասպանության ճանաչման, գիտական հոդվածների տպագրման ուղղությամբ, ինչը այս իշխանությունների սրտով չէ և օր առաջ ցանկանում են ազատվել նրանից և մի ապազգային անձ նշանակել։

Զանգեցինք Գզոյանին, նրա հեռախոսին պատասխանած անձը ներկայացավ գիտքարտուղար, ասաց, որ Գզոյանը զբաղված է։ Հարցրեցինք՝ ճի՞շտ են ազատման դիմում գրելու մասին լուրերը, կամուկացով փորձեց հերքել։ Հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ կոլեկտիվը վարչապետին եւ ԿԳՍՄ նախարարին դիմում է գրել՝ բողոքելով տնօրենի ազատման դեմ․«Այդ հարցը մենք մի փոքր ավելի ուշ․․․չէ նման բան չի եղել», ասաց մեր զրուցակիցը հարկ համարելով ավելացնել․«Այս պահին բնականոն հունով աշխատում ենք»։ Իսկ հնարավո՞ր է առաջիկա ժամերին կամ օրերին տնօրենը հրաժարական տա․«Վստահ ասել չեմ կարող», եղավ պատասխանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բյուրեղավանում ջրի նմուշառության պատասխանը հայտնի է. Ինչ է հորդորում համայնքապետարանը

Բյուրեղավանում ջրի նմուշառության պատասխանը հայտնի է. Ինչ է հորդորում համայնքապետարանը Thu, 23 Apr 2026 19:05:14…

11 րոպե ago

Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքականությունից խոսել. որովհետև սխալ քաղաքականություն եք վարում. Գետիկ Բաղդասարյան

Ես ի՞նչ գործ ունեմ քաղաքականությունից խոսել. որովհետև սխալ քաղաքականություն եք վարում. Գետիկ Բաղդասարյան Thu, 23…

15 րոպե ago

Բացատրել է՝ ինչու է հեռանում պաշտոնից

Բացատրել է՝ ինչու է հեռանում պաշտոնից Thu, 23 Apr 2026 19:00:26 +0400 Թիմ Կուկը բացատրել…

16 րոպե ago

Որ քաղաքական ուժերն են առաջադրման հայտ ներկայացրել ԱԺ ընտրություններին. ցանկ

Որ քաղաքական ուժերն են առաջադրման հայտ ներկայացրել ԱԺ ընտրություններին. ցանկ Thu, 23 Apr 2026 18:59:28…

17 րոպե ago

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկրում «ասողը» դեռ ինքն է

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկրում «ասողը» դեռ ինքն է Thu, 23 Apr 2026 18:45:11…

31 րոպե ago

«222 Լավա»-ն Սամվել Կարապետյանի աջակիցներին առաջարկում է հավանել իր տեսանյութը

«222 Լավա»-ն Սամվել Կարապետյանի աջակիցներին առաջարկում է հավանել իր տեսանյութը Thu, 23 Apr 2026 18:43:43…

32 րոպե ago