Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Ինչ է պահանջում դատախազությունը Վալերիյ Օսիպյանից

Ինչ է պահանջում դատախազությունը Վալերիյ Օսիպյանից

Fri, 06 Mar 2026 17:45:00 +0400


ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: «Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որից 2-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում (անշարժ գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ է). 1 շարժական գույք. 48 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 8 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասված է հաղորդագրությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար Wed, 23 Sep 2026 23:30:54 +0400 Ռուսաստանում գտել …