Հարց Սիմոնյանին՝ կա՞ Հայաստանում էդ կարգի մի ավանակ

Հարց Սիմոնյանին՝ կա՞ Հայաստանում էդ կարգի մի ավանակ

Fri, 06 Mar 2026 18:03:00 +0400


Հարց Ալեն Սիմոնյանին
Ռեժիմը «պեռաշկի & կուկուռուզ» ադրենալինային ֆուլ էյֆորիայի մեջ է։ Ալեն Սիմոնյանը ազգի աչքը առավոտ լուսո մտցրեց ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցումները, ըստ որոնց, հունիսի 7-ին ընդհանրապես իմաստ էլ չունի ընտրություն կազմակերպել, փող ծախսել, քարոզարշավ անել, որովհետեւ Նիկոլը մի այլ ձեւի առաջատար է։

Էս թեմային ես ու Արթուր Խաչիկյանը մեր հաջորդ փոթքաստում կանդրադառնանք, բայց մի հարց ունեմ Ալեն Սիմոնյանին ու ակնկալում եմ հրապարակային պատասխան։ Կարծեմ 20 թվին էր, որ այս նույն ինստիտուտը՝ IRI-ին, արել էր մի լավաշ սոցիոլոգիական հարցում եւ ըստ այդ հարցման, «ովքե՞ր են Հայաստանի ամենահեղինակավոր եւ բարձր հանրային վարկանիշ ունեցող կանայք, պարզվում է, բռնվեք պինդ, մեր ժողովուրդը այդպիսին համարել էր Լենա Նազարյանին ու Լիլիթ Մակունցին։ Եթե հատկապես առաջինին չհիշեցիք, տվեք «որոնում», երեւի տեղը բերեք։

Իսկ հիմա հարց Ալեն Սիմոնյանին՝ կա՞ Հայաստանում էդ կարգի մի ավանակ, որ վերոնշյալ երկու կանանց համարի հեղինակավոր ու բարձր հանրային վարկանիշ ունեցող։

Եթե կա՝ խնդրում եմ ձեր էջում հրապարակեք այդ առանձնյակի նկարը։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՄ որոշումը հրահանգ չէ Հայաստանի հասարակության համար

ԵՄ որոշումը հրահանգ չէ Հայաստանի հասարակության համար Thu, 26 Feb 2026 18:15:18 +0400 Պարզվում է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով