Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Հայտնի «արքայական կորգիները» վերացման վտանգի տակ են հայտնվել

Հայտնի «արքայական կորգիները» վերացման վտանգի տակ են հայտնվել

Fri, 06 Mar 2026 22:30:19 +0400


Հայտնի կորգի շների ցեղատեսակը, որը սերտորեն կապված է հանգուցյալ բրիտանական թագուհի Եղիսաբեթ 2-րդի կերպարի հետ, Մեծ Բրիտանիայում կարող են հայտնվել անհետացման եզրին։Այս մասին հայտնում է իսպանական La Vanguardia-ն։ Պատճառը շնաբուծության ոլորտում սահմանված նոր կանոններն են, որոնք դեռ չեն ընդունվել, բայց քննարկվում են բրիտանական խորհրդարանում։

Համաձայն այդ նախագծի, նախատեսվում է սահմանափակել ֆիզիկական յուրահատկություններ ունեցող ցեղատեսակների բուծումը, որոնց շարքում նշված է նաեւ կարճացված թաթերը, հարթ դունչը եւ չափազանց հարթ մաշկը։ Նոր կանոնների համաձայն 67 ցեղատեսակի շան բուծումը սահմանափակվելու է, ներառյալ կորգիները, շի-ցուները եւ տաքսաները։ Մասնագետները նկատում են, որ մարմնակազմական առանձնահատկությունների պատճառով, թզուկ շնատեսակների առանձնյակները հաճախ են տառապում հոդացավից, ողնաշարի խնդիրներից եւ արտրիտից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի․ Թանդիլյան

Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի․ Թանդիլյան Mon, 20 Jul 2026 12:45:58 …