«Հրապարակ»․ Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում

«Հրապարակ»․ Ֆեյք հարցումների մարաթոն է սպասվում

Sat, 07 Mar 2026 08:00:00 +0400


Երեկ իշխանականները չհիմնավորված ոգեւորության մեջ էին Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների առիթով, համաձայն որոնց՝ ՔՊ-ին վստահում է հարցվածների 18-24 տոկոսը` կախված հարցի ձեւակերպումից: Այսինքն՝ մի ցուցանիշ, որը հեռու է ՔՊ-ականների քարոզչական փուչիկից, թե հունիսյան ընտրություններից հետո իրենք սահմանադրական մեծամասնություն են կազմելու։ Ընդ որում՝ տեղեկություններ կան, որ հարցման հրապարակված արդյունքներն իրականությունից բավականին հեռու են, իսկ նույն ընկերության կողմից արձանագրված իրական պատկերը բավականին տխուր է եւ իշխանությունների խնդրանքով է խմբագրվել։ Իշխանությունն իր արտաքին հովանավորներին համոզել է, որ նման սոցհարցումների միջոցով հնարավոր կլինի ազդել ընտրողների տրամադրությունների եւ ըստ այդմ` ընտրությունների արդյունքների վրա: Եթե ընտրողին համոզեն, որ ամեն ինչ կանխորոշված է, ՔՊ-ն առաջատարն է` չարժե գնալ ընտրությունների, ցածր մասնակցություն ապահովեն, հաղթանակն իրենց գրպանում կլինի։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում նման հարցումներ էլի են հրապարակվելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է

Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է Sat, 07 Mar 2026 10:21:00 +0400 Latest …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով