Օդանավակայանն այրվում է․ Թեհրանը ռմբակոծվել է

Օդանավակայանն այրվում է․ Թեհրանը ռմբակոծվել է

Sat, 07 Mar 2026 11:00:00 +0400


ԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի տարածքին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Օդանավակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ։ Պայթյուններ լսվել են նաև Թեհրանի հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում և կենտրոնում։

Սոցիալական ցանցերում տարածվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հրդեհման տեսանյութը ավիահարվածներից հետո։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Թեհրանում թիրախների վրա նոր հարվածներ են հասցրել։ ՑԱԽԱԼ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ «Բանակը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին»։ Հավելել՝ իսրայելական ուժերը հայտնաբերել են Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թեհրանի սարսափելի գիշերը․ ևս մեկ ղեկավարի՞ են խփել

Թեհրանի սարսափելի գիշերը․ ևս մեկ ղեկավարի՞ են խփել Tue, 17 Mar 2026 14:00:13 +0400 Իսրայելական …