Օդանավակայանն այրվում է․ Թեհրանը ռմբակոծվել է
Sat, 07 Mar 2026 11:00:00 +0400

ԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի ավիահարվածներ են հասցրել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի տարածքին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։
Օդանավակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ։ Պայթյուններ լսվել են նաև Թեհրանի հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում և կենտրոնում։
Սոցիալական ցանցերում տարածվել է Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանի հրդեհման տեսանյութը ավիահարվածներից հետո։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Թեհրանում թիրախների վրա նոր հարվածներ են հասցրել։ ՑԱԽԱԼ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ «Բանակը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող իրանական ռեժիմի ենթակառուցվածքներին»։ Հավելել՝ իսրայելական ուժերը հայտնաբերել են Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր